Այսօր` փետրվարի քսանին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում, աջակցությամբ ՀՀ Արդարադատության նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, տեղի ունեցավ գյումրեցի կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանի "Գողացված մանկություն" ֆիլմի շնորհանդեսը: Հետաղետյան Գյումրու սոցիալական խնդիրներին եւ հատկապես չքավոր փոքրիկ գյումրեցիներին նվիրված ֆիլմըներկայացնում է այսօրվա Գյումրին` այնպիսին ինչպիսին այն կա` առանց պաճուճանքների եւ առանց չափազանցումների: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց կինոռեժիսոր Արմեն Գասխարյանը. "Ֆիլմի հերոսուհին Նինան է: Այս 10 տարեկան գյումրեցի փոքրիկը ներկայացնում է քաղաքն այնպիսին, ինչպիսին զգում է: Ֆիլմի նկարահանումը 1.5 ամիս է տևել, սակայն այդ ժամանակահատվածը ծանր ու տքնաջան աշխատանքի ժամանակներ էին: Ամենադժվար փուլը եղել է Նինայի կերպարի կերտումը:Ի վերջո մեր առաջ փոքրիկ երեխա էր, ով երբեք չէր տեսել կինոխցիկ, կամ ֆիլմի նկարահանման այլ պարագաներ":
Ֆիլմը Գյումրիում ցուցադրվում է երկրորդ անգամ: Նպատակը մեկն է՝ հավաքագրել այնքան գումար, որ ֆիլմի փոքրիկ հերոսուհու համար հնարավոր լինի բնակարան գնել:
"Այս ֆիլմը նայելով, ես ակամա հիշեցի Թումանյանի հայտնի պատմվածքներից մեկը` "Իմ ընկեր Նեսոն", որտեղ Թումանյանն իր բարձունքից ներկայացնում է իր ընկերոջը, ով եկել էր իր ծննդավայր եւ տեսնում է իր մանկության ընկերոջը, եւ հիմա նույն զգացողություններն են երբ Ձեր հետ միասին, հավաքված քննարկելեւ ենք Գյումրու սոցիալական պրոբլեմների մասին պատմող այս ֆիլմը" «Գողացված մանկություն» ֆիլմն ունի բավականին ներկայանալի կենսագրություն, իսկ վերջերս արժանացել է "Լավագույն ռեժիսոր մրցանակին Թուրքիայում անցկացվող «Միլլեթ Դառեխ» միջազգային կինոփառատոնում:
Շնորհանդեսին ներկա էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ներկայացուցիչներ մարզային եւ քաղաքային իշխանություններից, մտավորականներ:
Իր խոսքում Միքայել սրբազանը նկատեց, որ ֆիլմն իրեն հիշեցրեց մեկ այլ դասականի` Հյուգոյի "Թշվառները" եւ համեմատեց այն Գյումրիի ներկա իրականության հետ որպես դաս ֆիլմից մատնանշելով այն պարտավորվածությունը որ յուրաքանչյուրն ունի անելիք որպեսզի բացառվեն մանկությունների գողացված լինելը:Ի դեպ, ֆիլմին ներկա էր նաեւֆիլմի հերոսուհի փոքրիկ ջութակահարուհի Նինան, ով Հովհաննես Մանուկյանից ստացավ նվեր պրոֆեսիոնալ ջութակ: