Քանի դեռ այս ոճրագործությունը չի բացահայտվել, մենք հետամուտ ենք լինելու և առաջին իսկ պահանջատերը մենք ենք լինելու: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Այդ ժամանակ ՀՀ նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարարը եղել է Սերժ Սարգսյանը, որոնք անկախ ամեն ինչից պատասխանատվություն են կրում լինելով այդ ժամանակվա իշխանությունը, որի ընթացքում չբացահայտվեց: Հետո պրոցեսներ ընթացան, մինչև այս ամենը մարեց: Այսօր մենք պարտավոր ենք բացահայտելու ու շատ մարդիկ կան, ովքեր իրենց դերակատրումը պիտի ունենան: Օրինակ ես դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին, ով այն ժամանակ ասաց, որ պետք է հայտարարություն անի, հետո Ռոբերտ Քոչարյանի ինչ-որ գրավոր հայտարարությամբ ինքը հայտարարություն չարեց: Ժամանակն է, որ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել: Բացի այդ Ջհանգիրյանն է այդ ժամանակ քննել Նաիրի Հունանյանի գործը:
Ուզում եմ անդրադառնալ նաև Լևոն Տեր-Պետրոսյանին: Իր հրաժարականից հետո երկար լռելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ հայտարարություն արեց, որ համախմբվենք նախագահի շուրջ: Ես չեմ հասկանում՝ ո՞ր նախագահի: Այն նախագահի, որի նախագահության ընթացքում ահաբեկչությո՞ւն է տեղի ունեցել և գնդակահարվել է գործադիր մարմինը: Հիմա իշխանափոխություն է տեղի ունեցել և այս ամենը պետք է բացահայտվի: Հերիք է մեր սպարապետները սպանվեն այյն ճակատագրական պահերին, երբ պետությունը պետք է գլուխ բարձրացներ, նման ոճրագործություններ են տեղի ունեցել, և մեր պետությունն անկում է ապրել»,-ասել է Սասուն Միքայելյանն, իսկ հարցին, թե ինչից պետք է սկսեն գործի բացահայտումը, պատասխանել է, որ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ իրենց դերակատարումն են ունեցել գործի քննությանը, պետք է խոսեն:
Սասուն Միքայելյանը նաև արձագանքել է Արթուր Վանեցյանի մասին հարցին՝ կրկին նշելով՝ Վանեցյանը իմ ընկերն ա, ես Վանեցյանի հետ պրոբլեմ չունեմ․․․ Իսկ լրագրողների մյուս հարցերը Վանեցյանի մասին՝ Սասուն Միքայելյանին արդեն զայրացրել են․․․
Մանրամասն՝ տեսանյութում