▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գուցե նրան հանդիպեմ վաղը կամ էլ մեկ տարուց... 4 տարբերակ խմբի Գոհար Ջավուկցյանը տարիներ անց

Past.am-ը գրում է. Տևական ժամանակ է, ինչ «4 տարբերակ»-ը այլևս հիշողություն է և նրանք այյլևս չեն ներկայանում միասին: Երգչուհիները կարծես, թե սկսել են առանձին- առանձին հանդես գալ:

Այսօր Ձեզ ենք ներկայացնում տարբերակ խմբի մեներգիչնեից մեկին` Գոհար Ջավուկցյանին, ով այսօր անճանաչելիորեն փոխվել է:  

Նշենք, որ երգչուհին, չնայած նրան, որ գրեթե չի երևում հեռուստաէկրաններին, նա շարունակում է ստեղծագործել ու երգել ակումբներում: Հարցազրույցներից մեկր ժամանակ նա նշել է.

«Պահ է գալիս, որ ես մտածում եմ, ոչ թե վերամիավորվելու, այլ միասին որևէ գործ ներկայացնելու մասին, ինչից հետո կմիավորվենք, թե ոչ, ցույց կտա հետագան: Նախևառաջ այլևս Գոհար Հովհաննիսյանի վերադարձի մասին խոսք լինել չի կարող, աղջիկներն էլ իրենց ընտանիքներն ու գործերը ունեն, իսկ միասին նորից վերամիավորվելը մեծ ժամանակ է պահանջում, ինչը չունենք»:

«Երբ ավելի հասուն ես լինում, ուրիշ կերպ ես ընկալում այդ ամենը: Երբ փոքր էի, մշտապես ասում, էի, որ աղջիկը պետք է ձևավորվի, հասունանա, նոր որոշի ամուսնանալ, հիմա հասկանում եմ, որ դա սխալ է, որովհետև երբ տարիքով ավելի փոքր ես լինում, շատ բաների վրա կարող ես աչք փակել, իսկ հասուն տարիքում, երբ կինը ավելի ինքնուրույն է դառնում, ինչու չէ, նաև ֆինանասական իմաստով, այդ ամենը բերում է բարդությունների: Ես բծախնդիր չեմ, բայց ուղղակի ամուսնանալ, միայն նրա համար, որ այդ կարգավիճակում հայտնվեմ, ես չեմ անի»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more