▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գուցե մի օր ճոխությունը աղքատ երկրում դառնա ամոթ»

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) Կրասնոդարում (իր քաղաքը) ստեղծեց ակումբ, ֆուտբոլի ակադեմիա և տարիներ անց ակումբը դարձավ Ռուսաստանի չեմպիոն:

Ինքը մեծ գումարներ դրեց ֆուտբոլի ակադեմիայի մեջ: Ֆուտբոլի ակադեմիան տվեց Էդուարդ Սպերցյան:

Իրան պաշտում են Կրասնոդարում, հարգում են ամբողջ Ռուսաստանում:

Բայց համոզված եմ, եթե ապրեր ու հարստանար Հայաստանում, դրա փոխարենը մի քանի նոր շենք ու օբյեկտ կսարքեր, հնարավոր ա նաև ոսկե ունիտազ ունենար: Կդառնար այդպիսին, կսարքեին այդպիսին, կամ գլուխը կուտեին: Կամ... եթե նրա մարդ տեսակը լիներ ավելի ուժեղ` կգնար երկրից և կսիրվեր ուրիշ երկրում:

Չէ... Հայաստանը հրաշք երկիր ա: Ուղղակի մենք դեռ չենք կարողանում արժանանալ նրան:

Ուղղակի մեր արժեքներն են ուրիշ` ես, իմը, էս թոռներիս, էս, որ բոլորը տեսնեն ինչ դեմք եմ ես...

Հուսով եմ նիկոլենցից հետո իշխանության չեն գա հոգով սոված մարդիկ և կարևոր կլինի մտածել հաջորդող սերունդների արժեքների մասին: Կրթությունը լինի ոչ թե նորաձև, այլ ուղղակի լինի:

Գուցե մի օր ճոխությունը աղքատ երկրում դառնա ամոթ: Մարդկանց արժեքները ձևավորվում են միայն օրինակների վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more