Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամանագրեր է ստորագրել:
Asekose.am-ը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ: Այս նշանակումը, սակայն, այս պահի դրությամբ ոստիկանության լրատվության վարչությունից չհաստատեցին:
Պաշտոնական պատճառաբանություն կադրային այս փոփոխություններին դեռ չկա, սակայն չի բացառվում, որ Գորիսի ոստիկանապետի փոփոխությունը կապված լինի Սյունիքի մարզում Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ: