▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիսի ծեծկռտուքի քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ շարունակվում է  ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
 
Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու  եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում գործով տուժող ճանաչված Հ.Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։ 
 
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական գործողություններ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու։ 
 
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ որոշում է կայացվել օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տ.Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին։ 
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more