Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ԱԺ պատգամավորը ժողովրդի ընտրյալն է ու օժտված է անձեռնմխելիությամբ: ԱԱԾ-ն պետական կառույց է, որը սնվում է նույն ժողովրդի փողերով ու հաշվետու է ընտրյալների առաջ: Գ. Հակոբյանը պետք է հասկանա, որ խորհրդային ժամանակներն անցել են ու իր աշխատասենյակից պետք է հանի Ֆելիքս Էդմունդովիչի /Ձերժինսկու/ դիմանկարը: Երևի չի էլ հասկացել, թե ինչպիսի մեծ հարված է հասցրել Հայաստանի Հանրապետության վարկանիշին ու ինչպիսի սկանդալ կարող է հարուցել միջազգային ասպարեզում ի վնաս Հայաստանի, իր այդ հայտարարությամբ: Վարչախմբի շահերի սպասարկումն իրոք այդքան կարևոր է ազգային պետական շահերից, թե ուղղում է կառավարության նիստին իր բերանից թռցրած հայտնի խոսքերն առ այն, որ ժողովուրդը չի վստահում այս իշխանություններին: Մոռացել է արդյոք պարոն Հակոբյանը որ Հայաստանը գերակշիռ մասով սնվում է արտաքին ֆինանսական աղբյուրներից, որոնց ցամաքելն ուղիղ համեմատական կարող է լինել իր անիմաստ սպառնալիքներին ու եթե այդ հոսքերը հանկարծ դադարեցին, այն պատճառով, որ դոնորներին անվստահելի թվացին նույնիսկ կեղծ ժողովրդավարական այն իմիտացիան, որն այսօր խաղում են ներկայիս իշխանությունները, ապա այ էդ ժամանակ տխուր կլինի, Ֆելիքս Էդմունդովիչի արևը վկա: Ուրեմն քայլն անելուց առաջ պետք է հասկանալ այդ քայլի հետևանքները: