▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գործ ունենք պարզ սադրանքի հետ»․․․Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով

Սկանդալ «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շուրջ 

«Ախմատի» ֆուտբոլիստ Ուսմանե Ն'դոնգան կարմիր քարտ ստացավ ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում  մրցակցի հետ բախման համար, սակայն Սպերցյանին մեղադրեց ռասայական վիրավորանքների մեջ։

Match TV-ի փոխանցմամբ՝ արդյունքում Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով։ Ի պատասխան՝ նա տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ դաստիարակվել է կովկասյան ավանդույթներով և չէր կարող իրեն նման բան թույլ տալ.

«Ես անընդունելի եմ համարում իմ դեմ ուղղված չապացուցված մեղադրանքը։ Դիտեք տեսախցիկները, կարդացեք իմ շուրթերը, հանձնեք պոլիգրաֆի թեստ՝ խնդիր չկա։ Ես վստահ եմ ինքս իմ և իմ խոսքերի վրա, և գիտեմ, որ դա չեմ ասել»։

Հավելենք, որ Գերասիմ Բարսեղյանն, այս առիթով, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

֊Էդիկը Կրասնոդարին չեմպիոն դարձրեց։ Նա բոլոր պարտքերը վերադարձրել էր և այլևս ոչինչ չպետք է խանգարեր որևէ թոփ առաջնությունում նրա խաղալու հնարավորությանը։ Բայց Էդիկը մնում է...

- Հետո նա մի քանի հրապարակային հայտարարություններ է անում և ոչ ուղիղ տեքստով, այսպես ասենք` տողատակերով ակնարկում, որ, մեղմ ասած, դժգոհ է ստեղծված իրավիճակից։

- Էդիկը որպես պրոֆեսիոնալ շարունակում է իր փայլուն ելույթները Կրասնոդարում։ Ավելի արդյունավետ է խաղում, քան նախորդ մրցաշրջանում։

- Հետո ինչ-որ մեկին երևի պետք էր, որ Էդիկը ընդհանրապես մոռանա Եվրոպայի ճանապարհը։ Եվ ինչ-որ ակնհայտ սադրիչ ֆուտբոլիստի հետ դրվագը փորձում են դարձնել ռասիստական բնույթի,և մեղադրանք ներկայացնել նրան։ Պարզ է, որ եթե հաջողվի դա վերագրել Էդիկին ոչ մեկ Եվրոպայում նրան գրկաբսց երբեք չի ընդունելու։

Սա իհարկե համոզմունք չէ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը` ինչ արագությամբ այս միջադեպը դարձավ թոփ-նյուզ, ճշմարտանման է թվում։

Հիմա պետք է բարոյսպես աջակցել Հայաստանի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստին։ Արդեն մեկ- երկու օրից նա լինելու է մեր ընտրսնու ճամբարում։

Էդիկի խոսքերը ինձ նորից համոզեցին, որ գործ ունենք Ախմատի պաշտպանի կողմից պարզ սադրանքի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more