ԱԱԾ հերթական տեսանյութից հետո բացահայտվել են ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների երդումների ու խոստումների տեքստերը։
Դրանք համացանցում սկսել են տարածել ֆեյսբուքյան օգտատերերը։
Ներկայացնենք, ըստ ԱԱԾ տեսանյութի, ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի բացահայտվել են ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների գրած «խոստումը»։
«Ես՝ Սերգեյ Բագրատյանս,
առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցեւցակով, պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունից։
Եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում, պետք է հրաժարվեմ պատգամավորական մանդատը վերցնելուց։
Այս պայմանավորվածությունից հրաժարվողը ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆԻ ԶԱՎԱԿ Է։
(ստորագրություն)
10.11.2016»։
Նման մի քանի գրառումներ ներկայացնելով՝ ԱԺ ԻՄ Քայլը խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Առերևույթ գործ ունենք բազմադրվագ քաղաքական թրաֆիքինգի հետ ․․․
Դիտեք նաև՝