▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի ու նոր երգի մասին

Գոռ Հակոբյանը՝ «Ֆուլ Հաուս»-ի 5-րդ եթերաշրջանի ու նոր երգի մասին

Life.panorama.am-ը գրում է. «Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական ու դերասանական կազմն այս օրերին աշխատանքային խիստ գրաֆիկով է աշխատում, ևս մի քանի օր ու կմեկնարկի սիրված սիթքոմի 5-րդ եթերաշրջանը:

«Նկարահանման տաղավարներում իրոք աշխատանքային եռուզեռ է: «Ֆուլ Հաուս»-ն արդեն 3 տարի է քրտնաջան աշխատում է, որ հանկարծ իր սիրելի լսարանին չհիասթափեցնի: Այս պահին նկարահանվում է 9-րդ սերիան, իսկ առաջին սերիան եթերում կլինի հոկտեմբերի 10-ից»,- կայքի հետ զրույցում նշել է դերասան Գոռ Հակոբյանն ու անդրադարձել 5-րդ եթերաշրջանում իր կերպարին՝ Ֆելոյին.

«Ֆելոյի ու Տաթևի հարաբերություններն այս սեզոնում ունենալու են շատ հետաքրքիր և անկանխատեսելի զարգացումներ: Հուսով եմ, որ նրանք մի օր վերջապես միասին կլինեն»,- ժպիտով նշել է նա:

Ի դեպ՝ «Ֆուլ հաուս»-ի ֆեսյբուքյան էջին հետևելիս՝ պարզ է դառնում, որ սիթքոմի նոր հերոսուհիներից մեկը հենց Ֆելոյի կերպարի շուրջ է գործելու: Հետաքրքրվելով, թե ի՞նչ հարաբերություններ է ունենալու Ֆելիքսը լուսանկարների աղջկա հետ, Գոռ Հակոբյանը փակագծերը շատ չբացելով՝ նշել է.

«Նոր հերոսուհիներից մեկը՝ Լիլիթը, Ֆելիքսի համակուրսեցին է: Նրանք միասին բիզնես են հիմնում ու հետևաբար նրանց մեջ զարգանում է նաև այլ հարաբերություն»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more