Այսօր Google-ը իր գլխավոր էջում սև ժապավեն տեղադրեց: Չգիտեմ, թե որքանով է այն արտահայտում օրվա խորհուրդը, բայց սա էլ գուցե փոքրիկ, բայց ամեն դեպքում ժեստ էր ամենախոշոր որոնողական ցանցի կողմից: Google-ը այս կերպ արտահայտեց իր զորակցությունը, չնայած այն բանի, որ բազմահազար հայեր իրենց ստորագրությունը այլ նկար տեղադրելու խնդրանքի տակ էին դրել: Հնարավոր է, որ մեր ցանկությունը չհամընկավ Google-ի քաղաքականության հետ: Ինչևէ, բավարարվենք որոնողական ցանցի կողմից առաջարկված տարբերակով:
Աղբյուր`blognews.am