▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե Սերյոժան ապրեր, որ իմ քաղաքը հույսով լցվեր...

Փոքրիկ Սերյոժան էլ չկա... Ավետիսյանների միակ մոմը, որը պիտի կերոն դառնար... Պիտի հրդեհ ու բոց դառնար...

... Իսկ Գյումրին րոպե առ րոպե պաշարվում է զորքով...
Չեմ ուզում ատելության կոչեր հնչեցնել, չեմ ուզում ոտքի հանել գյումրեցիներին...

Իմ քաղաքը շատ է տառապել, շատ է եղել գեհենական կրակների մեջ...
Գոնե Սերյոժան ապրեր, որ իմ քաղաքը հույսով լցվեր...
Գյումրեցիներ, հարազատներս, ցավակցում եմ բոլորիս, ողջ հայությանը... Պիտի նոր Սողոմոն Թեհլերյան լիներ, որը... չեղավ:
Բայց կլինեն ուրիշները:

Իսկ դուք բռունցքվեք, բայց մի թույլ տվեք, որ ուժով վախեցնեն:
Հայաստանի իշխանություններ, խոհեմ եղեք, սեփական ժողովրդի դեմ զորք մի հանեք:

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more