▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում ենք ժամկետանց սնունդ, իսկ ու՞ր է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը

Համացանցում, թեկուզ հենց Ֆեյսբուքում, բազմիցս լուսանկարներ են հրապարակվել, որտեղ ակնհայտ երևում են, որ տվյալ սննդի պիտանելիության ժամկետն անցել է, կամ որ ավելի զավեշտալի է` նրա արտադրման օրը դեռ չի եկել (օրինակ մայիսի 10-ին նկարում են ապրանք, որի արտադրման ժամկետը 13.05.2015 է): Այդ լուսանկարները տեսնողները քննադատում, ծաղրում են և մոռանում ենք դրանց մասին:

Եթե սննդի պիտանելիության ժամկետն ավարտվել է երեկ, ապա դրա` այսօր ուտելը վտանգում է մարդու առողջությունը:
Այս ամենը վերահսկելու համար կա պետական մարմին, որը կոչվում է Սննդամթերքի Անվտանգության Պետական Ծառայություն(ՍԱՊԾ):

Բոլոր նման դեպքերը պետք է գտնվեն տվյալ կառույցի ուշադրության կենտրոնում, սակայն մենք տեսնում ենք, որ սույն կառույցը, մեղմ ասած, ոչինչ չի անում:

Ո՞ւր է ՍԱՊԾ-ն: Ինչո՞ւ գոնե մեկ անգամ հանրությանը չեն ներկայացրել, որ իբր զբաղվել են նման գործով, Ինչո՞ւ չեն ներկայարել իրենց արած գործի մանրամասներն ու արդյունքը:
Սուպերմարկետներում շատ են ժամկետանց ապրանքները, էլ չեմ ասում, որ կան սուպերմարկետներ, որոնք ժամկետանց սննդամթերքի վրայից ջնջում են ժամկետը, տպում նորը և կեցցե թունավորումները:

Գոռ Գևորգյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more