▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնում են Թուրքիա, ապրում շքեղ հյուրանոցում ու փորձում կարծիք կազմել այդ երկրի մասին

Մարդ կա մի անգամ հայտնվելով Թուրքիա՝ փորձում է կարծիք կազմել այդ երկրի մասին: Ապրելով շքեղ հյուրանոցում, օտվելով տաքսի ծառայությունից, լինելով ժամանացի ժամանակակից վայրերում չես կարող կարծիք կազմել տվյալ երկրի մասին: Ես 100 անգամից ավել եղել եմ այդ երկրում ու դեռ ահագին բաներ ունեմ տեսնելու:

Ամեն ուղևորությունս ամենաքիչը տևել է մեկ շաբաթ ու ես այդ մեկ շաբաթների ընթացքում աշխատել եմ շրջել ոչ թե տաքսիներով այլ ավտոբուսներով ,որտեղ շփվել ու ծանոթացել եմ Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող քաղաքացիների հետ: Մինչ կարծիք հայտնելը իմացեք, որ Թուրքիայում բնակչության մոտ 40 տոկոսն (հիմնականում քրդեր) ունի ընդամենը քառամյա կրթություն, 23 տոկոսը 10-ամյա, մնացածը նոր ավարտում են ու ԲՈՒՀ ընդունվում:

Խոսքս վերաբերվում է հիմնականում այն լրագրողների, ովքեր մեկ կամ երկու անգամ սիրողական կարգով լինում են Թուրքիայում ու փորձում են արժեքավոր կարծիքը հայտնել Թուրքիայի մասին: Հաջորդ անգամ երբ կլինեք Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում, այսինքն Արևմտյան Հայաստանում, տեղացիներին հարցրեք թե ինչու՞ են ուզում սահմանը բացվի Հայաստանի հետ ու ըստ այդ հարցի պատասխանի էլ նոր կազմեք կարծիք Թուրքիայի ու իր իշխանության մասին:

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more