Հումորիստ, դերասան, Գարիկ Պապոյանն իր միկրոբլոգում Տավուշի մարզի Բաղանիս գյուղից լուսանկար է հրապարակել` գրելով հետևյալը.
«Բաղանիս ՝ գնդակոծության հաջորդ առավոտը…»:
Հիշեցնենք, որ «Սիրո գործակից» ֆիլմի ստեղծագործական թիմը` Հայկ Մարությանի գլխավորությամբ, Բաղանիսում և Ոսկեպարում ֆիլմի անվճար ցուցադրումներ էր անցկացրել:
Հավելենք, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: