▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ»․ Էդմոն Մարուքյանը՝ Նաիրի Հունանյանի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում, լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Արման Բաբաբաջյան-Նաիրի Հունանյան հանդիպումը, խորհուրդ է տվել դիմել հենց Արման Բաբաջանյանին, որովհետև ինքը նրա մամուլի խոսնակը չէ: Նա հիշեցրել է, որ 2002-12թթ. եղել է քրեակատարողական հիմնարկներում հասարակակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ:

«Բանտում այցելել եմ այսօրվա իշխանության բոլոր անդամներին, որոնք եղել են քաղբանտարկյալ, այդ թվում՝ հազարավոր դատապարտյալների: Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնելու: Դեպք է եղել, որ մամուլը գրել է, թե իբրև Նաիրի Հունանյանն այնտեղ չէ, բայց խցի մոտով անցել եմ ու համոզվել, որ այնտեղ է: Բայց ես երբեք չեմ մտել, չեմ ուզեցել, այսօր էլ նրան տեսնելու ցանկություն չունեմ:

Նա ինձ համար դահիճների պարագլուխ է: Ես չեմ ուզում գնալ դահիճի հետ հանդիպել: Գնամ, դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ»,- ասել է Մարուքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more