ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրահավաքի ընթացքում ընթերցվեց Պարույր Հայրիկյանի նամակ-գրությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որում նշված էր․ «2023թ․ հունիսին Ձեզ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական բարեփոխումների գործընթացում իշխանության չարաշահման, լավագույն դեպքում՝ անփութություն դրսևորելու վերաբերյալ։ Այդ գրությունն անարձագանք է մնացել։ 2024թ․ փետրվարին կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ հայտարարություն եմ փոխանցել և Ձեր ուշադրությունը հրավիրել եմ այն իրողության վրա, որ ՀՀ վարչապետի կողմից դեռևս 2020թ․ սկսված ու այդպես էլ կյանքի չկոչված սահմանադրական բարեփոխումների գործն իրականում ծավալուն խմբակային հանցագործության քողածածկույթ է․․․ Դուք պարտավոր էիք հետևողական լինել այս հարցում, որը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել պետությանը հսկայական վնասներ պատճառած այս շարունակական հանցագործությունը կասեցնելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ․․․ 2024թ․ փետրվարի 21-ին իմ հնչեցրած ահազանգում նշված էր, որ պետությանը մոտավորապես 200 միլիոն դրամի վնաս է պատճառվել․․․ Երրորդ անգամ արդեն հրապարակավ դիմելով Ձեզ՝ պահանջում եմ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունն անհապաղ միջոցներ ձեռնարկի Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործողությունների դեմ։ Գլխավոր դատախազը կա՛մ պետք է կատարի իր պարտավորությունները, կա՛մ պետք է հեռանա պաշտոնից, երրորդ ճանապարհ չկա»։ *** ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ուղերձ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մեղադրանք է ներկայացված, և իրեն առաջարկել են հրապարակավ պատասխանել: «Ձեզ ներկայացված է մեղադրանք՝ իշխանության չարաշահման, ձեր ենթակա մարդկանց վրա ճնշում գործադրելու, անփութության, իրավական ակտ խախտելու համար․․․ Փակ գրագրությանը վերջ տանք, ունես 15 օր, առավելագույնը մեկ ամիս ժամանակ»,- նշել է Հայրիկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին: *** |
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Դիտեք նաև՝ |