«Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են»,- ԱԺ նիստի մեկնարկին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներին։ «Պետք է արձանագրել, որ ժողովրդական բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է։ Քաղաքական հետապնդումները ոչ միայն կալանավորվածներին, այլ նաև ապօրինի քրեական հետապնդումներին են վերաբերում։ Մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց արժանապատվությունն ու ճշմարտությունը հաստատելու համար։ Պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում»,- ասաց Մինասյանը։ |
«Գլխավոր դատախազի հնչեցրած կեղծ մեղադրանքներն ամեն օր փուչիկի նման պայթում են»․ Արծվիկ Մինասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more