Գլամուրային անձանց մասին էսօր շատերն են խոսում ու գրում, բայց դե ինչքան խոսաս, խոսվում է
Նախ գլամուրային աղջիկներն ու տղաները ակումբային ու փաբային կյանքի անդավաճան ուղեկիցներ են: Ընդ որում ցանկացած փաբի, կլուբի, ռեստորանի կամ կաֆեի այցելությունը պարտադիր ուղեկցվում է check in-ով:
Գլամուրային աղջիկը պարտադիր ունենում է բարձր կաբլուկներով ոտնաթաթերի նկար, որը սովորաբար վերնագրված է ինչ-որ խոհափիլիսոփայական վերնագրով, օրինակ` женские ножки созданы не для того, чтобы они бегали за кем-то а чтобы их целовали:
Գլամուրային աղջիկը պարտադիր նկարում ու սոցցանցերում տեղադրում է իր նախաճաշը կամ ճաշը, որը հիմնականում իրենից սուշի է ներկայացնում: Նկարների մեջ պարտադիր պետք է լինի մեքենայի մեջ փոխանցման տուփի մոտ տղայի և աղջկա` իրար բռնած ձեռքեր վերնագրված մոտավորապես էսպես` love is life կամ together forever: Դե բնականաբար պետք է լինեն ծովի ափին նստած միայնակ աղջկա, ինչպես նաև #saveKesab ու armenian genoside 1915 թեմատիկայով նկարներ:
Ու ամենակարևորը` գլամուրային աղջիկը պետք է սաղ օրը Դալմայում կամ Երևան մոլլում check-in լինի ընկերուհու հետ ու օրվա վերջում առևտուրի փաթեթները դնի սոցցանցեր ու գրի shopping!!
Հայելու դիմաց նկարվելու համար նախատեսված iphone 5-ը դառել ա արդեն iphone 6: Դե բադակտուց դեմքեր ընդունելը, խմբակային սելֆիներն էլ արդեն գլամուրի մենաշնորհ չեն վաղուց: Թվարկելու դեռ շատ բաներ կան, բայց դեռևս էսքանը