▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գժվե՞լ է.Ադրբեջանցիների արձագանքը` Վահան Մարտիրոսյանի քայլին

Սեպտեմբերի 24-ին հակառակորդի կրակոցից հայկական սահմանային գյուղերում  քաղաքացիական անձինքն են զոհվել: Ի պատասխան Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության, հայկական զինուժի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 5 զինվոր: Ականանետային կրակով ոչնչացվել է նաև Պառավաքար գյուղի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետերից մեկը:

«Որևէ կարևոր հանդիպումից, իրադարձությունից առաջ սահմանում լարված իրավիճակ է ստեղծվում, ընդ որում` ոչ թե զինված ուժերի, այլ բնակավայրերի ուղղությամբ: Սա երկու խնդիր է լուծում.առաջին` ներքին լսարանին փորձում են ցույց տալ, թե հայերն են այս ամենը սկսել, երկրորդ` փորձում են ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ»,-այսօր`լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխան հարվածին` նկատում է.

«Մեր ՊՆ-ն անտեղի հայտարարություններ չի անում, եթե անում է հայտարարություններ, նշանակում է՝ դրան հետևում են կոնկրետ գործողություններ: Մենք դրանով Ադրբեջանին ցույց ենք տալիս, որ ցանկացած դիվերսիա, ցանկացած միջադեպ ստանում է խիստ պատասխան»:

Սարգիս Ասատրյանն անդրադարձավ նաև Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջան փախուստին` ասելով.

«Նա, ամենայն հավանականությամբ, այստեղ մութ գործեր է արել, իսկ Ադրբեջան գնալով մեկ կրակոցով 2 նապաստակ բռնեց.գնաց ու ներկայացրեց, որ իրենց այստեղ ճնշում են, ինչպես նաև սա որոշակի PR ակցիա էր.ամբողջ Հայաստանը ճանաչեց նրան: Շուտով երևի եվրոպական որևէ երկրում կհայտնվի ու հանգիստ կապրի: Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքին` նշեմ, որ այս ամենը նրանք օգտագործեցին իրենց քարոզչական նպատակներով, իսկ սոցիալական կայքերում այլ կարծիքներ հնչեցին.ասում էին` գժվե՞լ է, որ մեզ մոտ է եկել, կամ`դավաճանը դավաճան է և այլն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more