▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեք, որ «Զիկան» ամերիկյան արտադրության է, ռուսական չէ, դրա համար եք լռում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

<<Զիկան>> մոլեգնում է Բրազիլիայում, մյուս Լատինական Ամերիկայի երկրներում, ողջ ամերիկյան մայրցամաքում, արագ՝ ափալ-թափալ հասել է Եվրոպա, արդեն սեռական ճանապարհով ևս, իսկ մեր ՖԲ-յան ամենագետ-փորձագետները, մասնագետներն ու՞ր են: Ու՞ր եք դեղագետ, դեղագործ-պրովիզորներ, իշխանությունների ռեվիզորներ, կենսաբան-միջատագետներ, Պագանելի վկաներ, մոծակի խայթոցից <<բեթար>> խայթողներ…Ինչու՞ չեք քաղաքականացնում, քննադատում, մտահոգվում, կապում իշխանությունների հետ…
Թե՞ գիտեք, որ <<Զիկան>> ամերիկյան արտադրության է, ամերիկյան գիտնականների ստեղծագործություն, ռուսական չէ դրա համար եք լռում…
Բայց դա ավելի սարսափելի հիվանդություն է, ահավոր հետևանքներով և էլի ռիսկային են հղիները՝ ցավոք…
Մի խոսքով, քաղաքականությունը, համաշխարհային տիրապետության մոլուցքը, զենքի, պոռնկության, թմրանյութերի և դեղագործական մաֆիաները վաղ թե ուշ կործանելու են երկիրը…Եթե արդեն չենք կործանվել, աշխարհը դարձրել բաբելոնյան աշտարակ ու Սոդոմ-Գոմոր, իրենց ողջ խառնաշփոթով, այլանդակություններով, զանազան մոլեռանդություններով ու բարոյական արժեքների անկումով: 
Կների՞ մեզ Աստված այս անգամ ևս…

Ռոբերտ Մելքոնյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more