▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտե՞ք՝ անոռուգլուխը որն ա․․․Գոռ Մադոյան

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք անոռուգլուխը որն ա:
Երբ մի Հայաստանի սահմանադրական հանձնաժողովը քննարկում ա ու առաջարկում քաղաքացիների ընտրելու իրավունքի տարիքային շեմը իջեցնել 16-17-ի, իսկ ԿԳՄՍ եւ ԲՏԱ նախարարությունները քննարկում են մինչեւ 16 տարեկաններին օրենքով արգելել օգտվել սոցցանցերից` համարելով երեխա:
«Ամենապարզ» հարցը` քաղաքացիներին, որոնց չեք համարո՞ւմ բավականաչափ հասուն, ինքնաբավ ու ադեկվատ, որ իրենց սեփական մեդիասպառումը կարգավորեն, ինչպե՞ս եք ուզում, որ միլիոնավոր մարդկանց կյանքն ու ապագան վճռեն` քվե ու ընտրելու իրավունք ունենալով: Ժողովրդավարությունն ուղղակի քվեարկելու իրավունքը չի, ոչ էլ քվեարկության օրը կեղծիքի բացակայությունը, ժողովրդավարությանը նախեւառաջ ինֆորմացված, դատող, որոշակի արժեքային համակարգով, որոշակի սկզբունքներով անհատների` համախումբն ա, որոնք ունակ են տարբերելու լավն ու վատը, իսկ դրա համար, ինչքան էլ զարմանաք, նրանց միգուցե պետք է առերեսվեն համացանցային աղբին: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունը կլինի օգնել նրանց, տալ գործիքներ որպեսզի կողմնորոշվեն այդ օվկիանոսում, սովորեցնել նրանց նավարկել, ոչ թե մինչեւ 16 տարեկանը արգելել նավարկել (էլ չասեմ, թե դա ոնց ա կյանքի կոչվելու, ասենք «Յութուբ»-ը 13-14 տարեկանի համար, համարելու եք սոցիալական ցանց ու արգելե՞ք), իսկ 16-ում ասեք արի համայնքի կամ պետության իշխանություն ընտրի՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more