▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտենք՝ որ ֆեյքը ու՞մ համար է աշխատում և ու՞մ դեմ է աշխատում. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլ»-ին

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ վերջին օրերին, երբ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը բացահայտումներ է կատարել Երևանին նվիրաբերած աղբատար մեքենաների և դրանց դիմաց ստացած շինթույլտվությունների վերաբերյալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ֆեյքային հարձակումների է ենթարկվել։

«Մենք այդ ամենը շատ լավ տեսնում ենք, հավաքագրում ենք բոլոր ֆեյքերին։ Սրանով արդեն 1 տարի է զբաղվում ենք, և գիտենք, թե որ ֆեյքը ում համար և ում դեմ է աշխատում։ Խոսում են ատելությունից, զրպարտանքից, 3-րդ ճանապարհից, լուսանկարներ են տարածում, բայց սա ինձ չի զարմացնում, որովհետև դրանք ֆեյքեր են, ինձ զարմացնում է, որ այդ այլանդակությանը մասնակցում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները, որոնք սրում են ատելության խոսքը մեր դեմ, որովհետև մեր կողմից կոռուպցիոն գործարքների բացահայտմանը նրանք ոչ մի հակափաստարկ չբերեցին»,- ասել է Անի Սամսոնյանը, ապա կոչ է արել  խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներին քաղաքական մշակույթ սովորեցնեն.

«Եթե կան մարդիկ, որոնք տարբեր հարթակներում խոսում են, որ մենք ուղղորդված ենք քաղաքական ուժերի կամ անձանց կողմից, ապա խնդրում եմ, հրապարակեք ցուցակները՝ փաստերով, ինչպես մենք ենք հրապարակում շինթույլտվությունները փաստերով, հակառակ դեպքում թող լռեն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more