▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտենք ճոխ սեղաններ գցել, բայց իրականում ուրախանալ չգիտենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թերևս մենք ուրախանալ չգիտենք, իհարկե գիտենք ճոխ սեղաններ գցել ու ճոխ սեղանների շուրջ մեր սոցիալական վատ վիճակից խոսել, բայց իրականում ուրախանալ չգիտենք: Ուրախությունը լավ շրջապատում հայտնվելն է, լավ ու բարի զրուցակիցներ ունենալն է, թեկուզ մեկ գավաթ սուրճ խմելն է հոգեհարազատ մարդու հետ: Գորշությունը գալիս է մեր ներսից, եթե բոլորս գորշ մտքեր ունենաք, ապա եթե նույնիսկ Էյֆելյան աշտարակը լիներ Հայաստանում, ապա մեր աչքին այն կլիներ ընդամենը մետաղյա ջարդոն, շրջապատի իրերին ջերություն է տալիս դրան նայող մարդը: Ես խոսում եմ ամենան լրջությամբ՝ մենք պետք է սովորենք շրջապատին բացասական լիցքեր չտալու մշակույթ, մենք պետք է հասկանանք, որ մեզ շրջապատող օդը սնվում է մեզանից ու մեր մտքերից:

Մոտենում են տոները և Հանրապետության ամբողջ տարածքում որոշակի տոնական տրամադրություն ստեղծվում է, Երևանում, Գյումրիում և մյուս խոշոր քաղաքներում դա շատ է, մյուսներում մի փոքր քիչ, մեզանից յուրաքանչյուրը կարող է իսկապես հանգստանալ, զբոսնել ընտանիքի ու ընկերների հետ, մի փոքր շեղվել արդեն ձևավորված ու ցավոք կարծրացող գաղջ մթնոլորտից ու այդժամ, հավատացնում եմ՝ ամեն ինչ մեր աչքերում կսկսի դեպի լավը փոխվել: Տարօրինակ թող չհնչի, բայց ինքներս մեզ կազմաքանդում ենք ներսից, պետք է սկսենք դրական մտածել, ոչ թե խոսել կամ գրել, այլ իսկապես մտածել դրական,միտքն է կառուցում ու ղեկավարում աշխարհը:

 Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more