▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտենք, որ կոտրվող չես, չկասկածե՛ս, որ քեզ մենակ կթողնենք․ ԴՕԿ-ը՝ Վարդան Ղուկասյանին

ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին ձայնագրությունը ՝ Վարդան Ղուկասյանի անկեղծությամբ ազդեց մեր թիմի վրա։ Նույնիսկ մենք տեղյակ չենք եղել, որ ձայնագրություն է հրապարակվելու, բայց նրա խոսքերը հուզեցին բոլորիս։ Մենք ուզում ենք ասել, որ բոլորս պայքարել ենք քո համար, պայքարում ենք այսօր և շարունակելու ենք պայքարել՝ քո արդար դատավարության, քո ազատության և քո պատվով ապրելու իրավունքների համար։ Ոչ մի դժվարություն, ոչ մի փորձություն չի կարող կանգնեցնել մեզ, որովհետև մենք միասին ենք։ Մենք գիտենք, որ դու կոտրվող չես, որ ուժեղ ես, որ հայրենիքդ սիրող և ընկերությունը գնահատող մարդ ես։ Մի վարկյան անգամ չնեղվես ոչինչից, մի վարկյան անգամ չկասկածե՛ս, որ քեզ մենակ կթողնենք․ մենք քո կողքին ենք, եղբայր, սարի պես կանգնած»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more