▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիշերվա մարդը» ժամանակակից պարային ներկայացում

Նորաստեղծ «Պարիր հանուն զարգացման» հիմնադրամը սիրով  հրավիրում է բոլորին իր անդրանիկ` «Գիշերվա մարդը» ժամանակակից պարային ներկայացման առաջնելույթին, որը կկայանա սույն թվականի հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Պարարվեստում ժամանակակից այս ոճը, որի հիմքում դասականն է, հնարավորություն է տալիս բեմադրությունների մեջ առավելագույնս ու ազատ արտահայտելու ներքին հույզերն ու ապրումները: Այն, ինչ կկատարվի հունիսի 21-ին բեմում, հնարավոր է պատմել ոչ թե բառերով, այլ միայն շարժումների լեզվով: Ժամանակակից գերմանացի դասական երգահան Մաքս Ռիխտերի ստեղծագործությունների հնչյունների ներքո մարդիկ կծանոթանան երիտասարդ բեմադրող և խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի Գիշերվա մարդու հետ ու նրա հետ միասին կապրեն խորհրդավոր գիշերվա առեղծվածային պատմությունները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more