a1plus.am-ը գրում է. Դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ մերժեց Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդությունը նրա խափանման միջոցը փոխելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ, կիրառելու միջնորդությունը:
Աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ՝ դատավորը նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 1-ը: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել է Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներից հետո: Նա դեկտեմբերի 31-ից գտնվում է անազատության մեջ
Ի դեպ, երբ Գեւորգ Սաֆարյանին դատարանի դահլիճ էին բերում, ներկաները սկսեցին ծափահարել եւ վանկարկել՝ «Գեւորգ», «Գեւորգ»:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում