▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գետինը չե՞ք մտնում, որ անկշտորեն զխտկվում եք, իսկ Գյումրիում դեռ 4000 մարդ անտուն է...

Գյումրին նեղլիկ ու խղճուկ մի տարածք դարձրած երկրի ու քաղաքի իշխանավորներ: Արդեն դեկտեմբերի 7-ն է՝ մեծ ցավի ու մեծ կորուստների հերթական տարելիցը:
Նայեք քաղաքին, տեսեք նրա կքված մեջքը, տեսեք թալանված նրա ներկան ու ցավ ապրեք, ու մտահոգվեք:
Գոնե հիմա հավաքեք աշխարհի հարուստ գյումրեցիներին, իսկ նրանց թիվը մի քանի հազարից անցնում է, տարածքներ տվեք, առաջարկություններ արեք՝ թող վերաստեղծեն քաղաքը, զարկ տան բիզնեսին: Հեշտ է, դյուրին է Գյումրին Գյումրի դարձնելը, այն նորից 200 հազարանոց քաղաք դարձնելը:
Թեկուզ արհամարհեք որոշ օրենքներ, արտոնություններ տվեք ներդրումներ անողներին, կաշառք մի վերցրեք նրանցից, այլ օգնեք ու աջակցեք:
Եթե օրենքները խանգարեն՝ աչք փակեք:
,,Ստով լինի, կեղծիքով լինի, թալանով լինի՝ պիտի կառուցվի այս քաղաքը,, ,- ասում էր Արշակ Երկրորդը Արշակավանի մասին:
Բա 1500 տարի անց Արշակի թասի՞բն էլ չունեք:
Բա գետինը չեք մտնում, որ դուք լող եք տալիս հարստությունների մեջ, հափրանում եք, անկշտորեն զխտկվում եք, իսկ Գյումրիում դեռ 4000 մարդ անտուն է...

 

Լևոն Մութաֆյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more