▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում հույս են տվել, որ վիրավոր զինվորի ողնուղեղը 70 տոկոսով կարող է վերականգնվել

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծայրահեղ ծանր վիրավորում ստացած զինվորներից մեկը՝ Ռուբեն Առաքելյանը, ով ողնուղեղի հրազենային վնասվածք է ստացել, այսօր միայն ձախ ձեռքն է շարժում.

«Վերջույթները չի շարժում, բայց հույս ունեմ, որ արտերկրում ամեն ինչ լավ կլինի ու որդիս կլավանա: Նա շատ մեծ ջանք է թափում առողջանալու համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբենի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ տեղեկացրեց, որ Ռուբենի նման ծայրահեղ ծանր վիճակում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ ևս երկու զինծառայող կա.

«Այդ երեխաներից մեկի վիճակը նույնիսկ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի վիճակից էլ ծանր է, սակայն չեմ հասկանում՝ ինչու նրանց մասին չեն բարձրաձայնում: Ծնողները ցանկանում են երեխաներին Գերմանիա տեղափոխել: Օրենքը կա, կարգը կա, բայց չգիտես ինչու՝ հանձնաժողովն ասում է, որ ՀՀ-ում էլ կարող են զինվորների բուժումը կատարել:  Բայց, երբ հենց իրենց՝ պաշտոնյաների առողջության մասին խոսք գնար, ապա ոչ մի հանձնաժողովի չէին դիմի ու կորոշեին բուժվել Եվրոպայում»:

«Գերմանիայում հույս են տվել, որ 70 տոկոսով Ռուբենի ողնուղեղը կարող է վերականգնվել»,-նշեց զինվորի մայրը:

Անահիտ Բախշյանը տեղեկացրեց որ Ռուբենի՝ Գերմանիայում բուժվելու նախնական վճարները կատարվել են, ավիատոմսերն արդեն իսկ պատվիրվել են, հիմա սպասում ենք ընթացիկ գործողություններին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more