Գերմանիայի Հեիլբրոն քաղաքում հարձակում է տեղի ունեցել թուրքերին պատկանող ավիատոմսերի վաճառակետի վրա: Թուրքական «aksam» պարբերականի հաղորդմամբ՝ հարձակում իրականացրած դեռևս անհայտ անձը կամ անձինք նետել են «մոլոտովյան կոկտեյլներ», ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև դեպի հարակից մթերային խանութ և «Topkar Center» առևտրի կենտրոն:
Դրանց նույնպես պատկանում են թուրքերին: Հեիլբրոնի ոստիկանությունը, հայտարարություն անելով վերոնշյալի կապակցությամբ, հայտնել է, որ թուրք սեփականատերերին հասցվել է 2մլն եվրոյի վնաս: Կատարված հարձակումը խստորեն դատապարտել է Շտուտգարդում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ահմեթ Աքընթըն: «Հուսով ենք, որ նմանատիպ հարձակումները կանխելու համար կարճ ժամանակահատվածում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»:
Աղբյուր` Ermenihaber