▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում ձերբակալվել է Ալ-Ջազիրայի հայտնի լրագրողը

Գերմանիայում ձերբակալվել է ալ-Ջազիրայի հայտնի լրագրող Ահմադ Մանսուրը: Գերմանական իշխանությունները դեռևս չեն նշել ձերբակալության պատճառը, սակայն հայտնել են, որ Մանսուրի ձերբակալությունն օրինական հիմքեր ունի:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ գերմանացիները Մանսուրին ձերբակալել են եգիպտական իշխանությունների կողմից լրագրողին ձերբակալելու որոշումից հետո, և այժմ քննարկվում է Ահմադ Մանսուրին Եգիպտոսին հանձնելու հարցը:

Լրագրողի փաստաբանը նշել է, որ պաշտոնական Կահիրեն լրագրողին մեղադրել է Եգիպտոսի հեղինակությանը վնաս հասցնելու և խոշտանգումներ իրականացնելու մեջ:

Գերմանիայում վերահիշյալ ձերբակալությունը հասարակական լայն հնչեղութուն է գտել:

Հիշեցման կարգով նշեմ, որ Ահմադ Մանսուրն օրեր առաջ ալ-Ջազիրայով հեռարձակված Սիրիայում ակտիվ պայքար մղող ու Ալ-Կաիդա-ի մաս կազմող Ջաբհաթ ալ-Նուսրա իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման առաջնորդ՝ Ամու Մուհամմադ ալ-Ջուլանիի հետ մոտ 1 ժամանոց աղմկահարույց հարցազրույցի հեղինակն էր.....

Սարգիս Գրգորյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more