Հունիսի 9-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի գերմանաբնակ խեցեգործ և նկարիչ Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որին զուգահեռ կներակայցվի նաև «Հայաստանն իմ աչքերով» նախագիծը, որի հեղինակները նրա եվրոպացի աշակերտներն են՝ մեծամասնությամբ գերմանացի:
«Աշակերտներս սրտանց ցանկանում էին իմ երկրի մասին ինչ-որ մի բան իմանալ: Բերեցի Հայաստան և փորձեցի լավագույնը ցույց տալ, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեին Հայաստանի մասին: 6 օր նրանք ճամփորդեցին և սիրեցին իմ երկիրը և նկարեցին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նոնա Գաբրիելյանը:
Նշենք, որ Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքներն առաջին անգամ ցուցադրվել են 2008 թվականին՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահում:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում