A1plus.am-ը գրում է.
Երեք օր առաջ Գերմանիայի Բոննի համալսարանին կից նեյրովիրաբուժական կլինիկա տեղափոխված վիրավոր զինվորի՝ Ռուբեն Առաքելյանի մոտ ստուգումները սկսվել են։ Այս մասին քիչ առաջ «Ա1+»-ին հայտնեց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ «Վերականգնողական բուժումը սկսված է։ Գերմանացի բժիշկները ձեռքի մերսումներ են կատարում»,-մանրամասնեց նա։
Նշենք, որ մինչ այդ Ռուբենը բուժվում էր Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն էր տարել։ Նա առայժմ կարողանում է շարժել միայն ձախ ձեռքը։
Ռուբենի մայրիկի՝ Անահիտ Մկրտչյանի անունով բացված հաշվեհամարին հավաքվել էր 90.000 եվրո։ Այդ գումարն ամբողջությամբ փոխանցվել է գերմանական կլինիկայի հաշվեհամարին՝ երեք ամսվա բուժման համար։
«Հետագա բուժման համար էլ կրկին գումար է անհրաժեշտ լինելու»,-նշեց Նարինեն։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմում 19-ամյա Ռուբեն Առաքելյանը ստացել էր ողնուղեղի և մի շարք այլ վնասվածքներ։
Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները.
ՎՏԲ բանկ. AMD 16041036866800
USD 16041036866801
EUR 16041036866802
RUR 16041036866803
Ստացող՝ Անահիտ Մկրտչյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում