▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Սաֆարյանը դժգոհություն չի հայտնել խցի պայմաններից

A1plus.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներումև մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ՝ Խումբ)  2016 թվականի հունվարի 22-ին հրատապ հաշվետվություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն:

Հրատապ հաշվետվությամբ Խումբը հայտնել էր իր մտահոգությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների, իր կողմից ներկայացված բռնության դեպքի, անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հաշվետվությունում ներկայացվել էին նաև Խմբի անդամների կողմից կատարված 2 այցելությունների ընթացքում արձանագրված խնդիրները, ինչպես նաև Գ. Սաֆարյանի կողմից ներկայացված մանրամասները:

Հրատապ հաշվետվություններում ներկայացվում են քրեակատարողական ծառայությունում բացահայտված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին փաստեր, եզրակացություններ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Խումբը հրատապ հաշվետվությամբ դիմել էր ՀՀ ԱՆ՝ խնդրելով հրատապ քայլեր ձեռնարկել  Գ․ Սաֆարյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Հրատապ հաշվետվության գրավոր պատասխանը Խումբը ստացել է փետրվարի 2-ին, սակայն, գրության մեջ նշված է 26.01.16, որպես ելքի ամսաթիվ: Հրատապ հաշվետվության մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է, որ  ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունը 2016 թվականի հունվարի 18-ից 22-ը կատարել ուսումնասիրություններ և բժշկական զննություն, որոնց արդյունքում՝ որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more