▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Պապոյանի և՛ կնունքի, և՛ հարսանիքի քավորն եմ, բայց հարաբերությունները վաղուց սառեցված են. Սևակ Խաչատրյան

Այո՛, ես Գևորգ Պապոյանի և՛ կնունքի քավորն եմ, և՛ հարսանիքի քավորն եմ. լրագրողների հարցին ի պատասխան՝ հաստատեց «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։

«Բայց, կարծում եմ՝ սա քաղաքական կատեգորիա չէ, թույլ տվեք այդ դաշտ չմտնեմ, ով մտել է, հարցրեք իրեն»,-ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենց հարաբերությունները վաղուց սառեցված են․«Ընդհանրապես հարաբերություն չունենք, բարոյական կողմի և մնացած հարցերը խնդրում եմ ուղղել իրեն»։

Դիտեք նաև՝

«Մենք մեր աշխատանքները շարունակելու ենք կատարել ավագանու կազմում, անպայման վերցնելու ենք ավագանու մանդատները»,- ասուլիսի ժամանակ ասել է դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը։ «10 000 մարդ, ով մեզ ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի, մեր թիմը պետք է ակտիվ աշխատի, որպեսզի ապացուցենք, որ մեր թիմն էր ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում համայնքի ապագան, քան այն թիմը, ով այսօր լինելու է համայնքային իշխանություն»,- ավելացրեց Սևակ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի ավագանիում. ՔՊ-ն կստանա 19 մանդատ, «Հաղթանակը»՝ 12, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

***

«Ես պատկերացնում եմ՝ եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է, հիմա ամբողջ թիմով լինելու էինք կալանքի վայրերում։ ԱԺ ընտրություններից առաջ փորձում են իրենց սև գործը կատարել՝ մեր թիմին շարունակել սևացնել, ինչպես անում էին քարոզարշավի ընթացքում, որը իրենց մոտ չստացվեց»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը՝ խոսելով երեկ դաշինքի անդամների տներում կատարված խուզարկությունների մասին:

«Մամուլով ծանոթացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել՝ 5 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցված, այդ անձանցից 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, նրանց հետ շփման հետ չեմ եղել, մեր ընտրողներից են, միգուցե մեր համակիրներն են եղել, ինչ որ քրեական գործերի միջոցով երևի թե մարդ են ման գալիս, որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարողանում գտնել և չեն էլ կարողանալու գտնել, որովհետև նման բան չկա»,- պարզաբանեց Սևակ Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներով 3 ուժ կլինի ավագանիում. ՔՊ-ն կստանա 19 մանդատ, «Հաղթանակը»՝ 12, «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more