▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը կարծում է՝ Արցախի ազատագրումն իրենից է սկսվել. news.am

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Շուշիի ազատագրմանը չի մասնակցել, բայց մասնակցել են նրա ջոկատի 15 տղաները: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալը, որը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
«Շուշիի ազատագրման ժամանակ Շուշիի Քարին Տակ գյուղն իմ ջոկատից 15 տղաներ են պաշտպանել էդ ժամանակ, մասնակցել են ազատագրմանը: Ես Հադրութի շրջանում Տողի ազատագրմանն եմ մասնակցել: Առաջին գյուղերը Ղարաբաղում ես եմ ազատագրել, առաջին ՕՄՕՆ-ականներին հայոց պատմության մեջ ես եմ բռնել, ամեն ինչ ինձնից ա սկսվել»,- ասաց գեներալը՝ նշելով, որ Շուշիի ազատագրումը Արցախի ազատագրման պատմության մեջ մեծ նշանակություն ունեցավ:
Մանվել Գրիգորյանը պատմեց, որ պատերազմի տարիներին ինքը գերի է ընկել, մի քանի անգամ վիրավորվել։

news.am-ը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Շուշիի ազատագրմանը չի մասնակցել, բայց մասնակցել են նրա ջոկատի 15 տղաները: Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալը, որը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

«Շուշիի ազատագրման ժամանակ Շուշիի Քարին Տակ գյուղն իմ ջոկատից 15 տղաներ են պաշտպանել էդ ժամանակ, մասնակցել են ազատագրմանը: Ես Հադրութի շրջանում Տողի ազատագրմանն եմ մասնակցել: Առաջին գյուղերը Ղարաբաղում ես եմ ազատագրել, առաջին ՕՄՕՆ-ականներին հայոց պատմության մեջ ես եմ բռնել, ամեն ինչ ինձնից ա սկսվել»,- ասաց գեներալը՝ նշելով, որ Շուշիի ազատագրումը Արցախի ազատագրման պատմության մեջ մեծ նշանակություն ունեցավ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more