RIA Novosti-ն գրում է, որ «Թուրքական հոսք»-ի փուլ առ փուլ կառուցումը` գազատարի 4 գծով, գնահատվում է 11.4 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է Գազպրոմի` նախագծերի կառավարման դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսեյ Սերեբրյակովը:
«Նախագծի նախագծային ուրվանկարով նախատեսված է գազատարի չորս գծերի կառուցում, նախատեսված է այդ գծերի փուլ առ փուկ մուտքը: Ընդհանուր ընթացիկ արժեքը գնահատվում է 11.4 մլրդ եվրո: Գազատարի առաջին գծի կառուցումը, որը պետք է շրջանցի Ուկրաինան, կարժենա մոտ 4.3 մլրդ եվրո»,-ասել է նա: