Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է ՌԴ-ից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը նվազեցնելու մասին պայմանագիր։
Ինչպես Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սահմանին գազի գնման գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար նախկին 165 դոլարի փոխարեն։
Այն հարցին՝ որքա՞ն կկազմի գինը սպառողի համար, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Հանրապետության նախագահի այցի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի նվազման ուղղությամբ կատարեն քննարկումներ:Որ նվազելու է, դա փաստ է, ուղղակի ինչքանով, քննարկումների արդյունքում կճշտենք»: