▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազալցակայանների հարցը` մարզպետի հսկողության ներքո

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն արձագանքել է փակված ավտոգազալիցքավորման ճնշակայանների հետ կապված քաղաքում ստեղծված իրավիճակին: Նշենք, որ Գյումրիում առկա է 22 գազալցակայան, որից ինչպես արդեն նշել ենք մեր թողարկումներում, միայն մեկն է ամբողջ օրվա ընթացքում սպասարկել ազգաբնակչությանը: Մյուսները չեն գործել, քանի որ Ախուրյանի խճուղուց Երկաթգծի Նորավան տանող ճանապարհահատվածում գործող գազալցակայանը մեկ խորնարդ մետր գազի դիմաց սահմանել է ցածր սակագին: Փակ գազալցակայանների պատասխանատուները հանդիպել են մարզպետի հետ, խոսել ոլորտում առաջ եկած խնդրի մասին: Հովսեփ Սիմոնյանն էլ հորդորել է նշված կազմակերպությունների ներկայացուցիչներին շարունակել աշխատանքը նախատոնական և տոնական օրերին: Հարցին արդեն տեղյակ են գերատեսչական մարմինները, առաջիկայում կտրվի համապատասխան լուծում,-ասել է մարզպետը:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more