▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաղտնիության սկզբունքը խախտվում է

 

Այսօր ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ պատգամավորների և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:   Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ հանրաքվեի մասին օրենքը Հայաստանում ընդունվել է 2001-ին, մինչդեռ դրանից հետո ոչ միայն սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել, նաև Ընտրական նոր օրենսգիրք է ընդունվել, և մի շարք հարցեր բաց են մնացել, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենքում:   
Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է հանրաքվեի ընթացքին: Ներկայիս կարգավորումներով քվեածրարներ չկան հանրաքվեի ժամանակ, քվեաթերթիկները բաց են ներկայացվում, ինչը խախտում է գաղտնիության սկզբունքը: Ուստի առաջարկվում է, որ քվեաթերթիկների հետ միասին լինեն քվեածրարներ:   Երրորդ փոփոխությունը վերաբերում է հանրաքվեի վերաբերյալ նախագահի հրամանագրի ժամկետներին, շեմը երկարաձգվում է` հնարավորություն տալով պատշաճ քարոզչություն ծավալել: 

ԱԺ-ում քննարկվում է ՀՅԴ պատգամավորների և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:   Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատում է՝ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել օրենքում:   

Կարևոր փոփոխությունը վերաբերում է հանրաքվեի ընթացքին: Ներկայիս կարգավորումներով քվեածրարներ չկան հանրաքվեի ժամանակ, քվեաթերթիկները բաց են ներկայացվում, ինչը խախտում է գաղտնիության սկզբունքը: Ուստի առաջարկվում է, որ քվեաթերթիկների հետ միասին լինեն քվեածրարներ:  

Ինչ վերաբերում է հանրաքվեի վերաբերյալ նախագահի հրամանագրի ժամկետներին, շեմը երկարաձգվում է` հնարավորություն տալով պատշաճ քարոզչություն ծավալել: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more