Նկարչուհի Արևիկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Էսօր ընտանիքս որոշել էր գնալ` Գառնի, Գեղարդ,բոլորով հավաքվում ուրախ զվարթ ճանապարհ են ընկնում,ես էլ ասեցի հավես չունեմ չգնացի,մարդիկ գնում հասնում են Գառնի, պարզվումա ինչ որ փարթիա,եսիմ ինչ դիջեյա նվագելու և սովորական այցելուներին, ովքեր գնացել են Գառնի պտտվելու,զբոսնելու,ներս չեն թողնում,համերգի մուտքավճարն էլ 15000 դրամ,ես լուրջ չեմ հասկանում, ոչ մի բան կարգ ու կանոն չունի ստե՞ղ
Ով ինչ կուզի կանի՞,երբ կուզի կանի՞․․․
Ասենք մարդիկ օր ու ժամ են տրամադրել,հասել են էնտեղ ու չեն կարողանում ներս մտնե․․․
Բա որ մի ավտոբուս տուրիստ տարած լինեինք,ովքեր վերջապես եկել են իրենց հայրենիք և տրամադրված գնում են Գառնին տեսնելու, Գառնին փակա, երբ՝ ով ուզի ու ինչի համար ուզի կարա օգտագործի՞
Ես չեմ կարողանում էս համատարած անպատասխանատու մարդկանց հետ նույն տեղում ապրել,ուղղակի չեմ կարողանում`կներեք»։
Դիտեք նաև՝