▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնիկ Մարգարյանը ցուցմունք է տվել. ինչ է պատմել նա հանցավոր խմբի մասին

 

Armtimes.com-ը գրում է.

Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը կայքի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ իրեն զանգահարել եւ հանդիպում է խնդրել Արթուր Վարդանյանը: Նրանք մի քանի անգամ հանդիպել են ու բոլոր հանդիպումների ժամանակ ընդամենը խոսել են արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի շուրջ, իսկ ներքաղաքական, առավելեւս՝ ինչ-որ հեղաշրջման կամ ահաբեկչությունների հետ կապված բացարձակապես որեւէ զրույց չեն ունեցել:

«Գառնիկ Մարգարյանը նաեւ ժխտել է, որ ինքը որեւէ զենք, զինատեսակ է տրամադրել այդ անձնավորությանը եւ ընդհանրապես որեւէ մեկին: Ինքը հայտնեց, որ հարուստ կենսագրություն ունի, միշտ նվիրված է եղել պետականությանը, եղել է պաշտոնատար անձ, ժամանակին եղել է թե КГБ-ի, թե МВД-ի սպա, վարել է բարձր պաշտոններ, շատ լավ է գիտակցում, հասկանում է, առավելեւս մեր օրերում, երբ մենք անկախ պետություն ենք ու անկախ նրանից, թե իշխանությանը ովքեր են, ինքը միշտ կողմնակից է եղել օրենքին եւ Սահմանադրությանը, ժողովրդավարության պայմաններում իրավունքի գերակայությանը եւ բացառված է ու հնարավոր էլ չէ, չի հասկանում՝ ինչպես մարդու մտքով կարող է անցնել, որ ինքը, հնարավոր է, որեւէ մեկին զենք տրամադրեր՝ անկախ պատճառից»,- մեզ հետ զրույցում ասաց Արսենյանը:

Կայքի այն հարցին՝ մասնավորապես արտաքին քաղաքական կոնկրետ ի՞նչ հարցերի մասին են եղել Գառնիկ Մարգարյանի եւ Արթուր Վարդանյանի զրույցները, Արսենյանը պատասխանեց. «Մասնավորապես Թուրքիայի զարգացումների, Սիրիայի, Թուրքիայի նկրտումների, Նախիջեւանի ու Արցախի հարցերի շուրջ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more