Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։