Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացմանը: Նա կոչ է արել ակիտիվիստներին փողոցային պայքարը տանել մինչև վերջ:
Արդեն երեք տարի պաշտոնից զրկված Ղուկասյանը փորձում է ամեն կերպ բարձրացնել իր սասանված հեղինակությունը՝ խոսելով այնպիսի արժեքներից, որոնցից կիլոմետրերով հեռու է: Քաղաքապետի ախորժակ ունեցող Վարդանիկի հարցազրույցը չի կարող անտարբեր թողել ոչ մեկի: Ընդամենը մի քանի տարի առաջ Գյումրին «կրիմինալ Պետերբուրգի» վերածած մարդը ջերմորեն խոսում է ոստիկանների մասին, և փնովում մի շարք պաշտոնատար անձանց: Հետաքրքիր է, իսկ ինչ էր անում Վարդանիկը, երբ դարձել էր չինովնիկ: Թե ինքը, և թե իր որդին շարքային ռեցեդեվիստ էին, և միակ բանը, որ կարողացան տալ Գյումրիին, դա ԶԼՄ-ներում իրենց կրակոցների ու հանցագործությունների մասին անսպառ նյութերն էին:
Այն, որ Վարդանիկի անցումը աքտիվիթի սթայլին ունի լուրջ նպատակ, դրա մասին է փաստում ներկայիս քաղաքապետ Բալասանյանի մասին իր բացասական ելույթները: Ամեն դեպքում ծիծաղելի է արդարության կոչեր լսել այն մարդուց, ով իր ամբողջ կյանքը ապրել է շարքային հանցագործի կյանքով: