▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկը կհրաժարվի՞ պաշտոնից…

Hraparak.am-ը գրում է.

Տաքսու վարորդ Արմանը հանրության գիտակցության մեջ արդեն տաքսու վարորդ չէ: Զգայացունցերն արդեն նրան ասում են՝ մեր թագավո՜րը…

Այդ առումով խիստ հիասթափեցնող էր, երբ Մայիսի 6-ին Գագիկ Բեգլարյանը «հանդիպում խնդրեց նրանից, հանդիպեց» ու, կարելի է առանց քաշվելու ասել՝ զեկուցեց.

 -Բոլոր հարցերը կլուծվեն ի նպաստ տաքսու վարորդների:

Աշխատակազմին էլ հրահանգ տվեց.

 - Ուսումնասիրել վարորդի առաջարկները և եռօրյա ժամկետում ամփոփ ձևով ներկայացնել ինձ:

Զգայացունցերին դա դուր չեկավ, բորբոքվեցին.

 - Դե որ Արմանի ասելով ես տրանսպորտի հարցերը կարգավորելու, հենա թող Արմանն էլ քո տեղը նստի ու հարցերը կարգավորի…

 ՀԳ Եթե նկատի ունենանք, որ մեր տաքսիստներից շատերն էլ նույն կրթությունն ունեն, ինչ մեր նախարարներից շատերը, խելքը գլխին առաջարկ է թվում:

 Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Նյութը`  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more