▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանը վիրահատվել է

 

Ինչո՞ւ Կառավարության նիստերին չի մասնակցում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։
«Նախարարը առողջական խնդիրներ ունի, վիրահատություն է անցել եւ առողջանալուց հետո կգա կառավարության նիստերին։ Մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- այսօր կառավարության նիստից հետո նշել է Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։

Լրագրողների` ինչո՞ւ Կառավարության նիստերին չի մասնակցում Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հարցին Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է.  «Նախարարը առողջական խնդիրներ ունի, վիրահատություն է անցել եւ առողջանալուց հետո կգա կառավարության նիստերին։ Մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»:

Նշենք, որ նախարարն առողջական խնդիրներ ունենալու պատճառով այս տարվա սկզբին չէր հաճախում կառավարության նիստերին: Ֆինանսների նախարարությունը կառավարությունում ներկայացնում էին փոխնախարարներ Պավել Սաֆարյանը, Արմեն Ալավերդյանը կամ Վախթանգ Միրումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more