Այսօր լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, ով խորհրդարանի մշտական հանձնաժողովներում 2018թ-ի բյուջեի նախագի քննարկումներին է մասնակցում, անդրադարձել է կատարած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներին: Վարդան Հարությունյանը նշել է, որ շոշափելի խախտումներ չեն հայտնաբերվել.
«Շոշափելի խախտումներ չեն հատնաբերվել: Ես ընկերներ ունեմ, բայց բոլորին ստուգում եմ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ ստուգումներ են անցկացվում նաև Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում.
«Գագիկ Ծառուկյանն իմ ընկերն է, բայց մենք նաև նրա ձեռնարկություններն ենք ստուգում»: