▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր ՀՀ 100-ից ավելի բնակավայրերում կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր Հայաստանի Հանրապետության 100-ից ավելի բնակավայրերում կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Օրվա խորհրդին համահունչ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանները: Հանրապետության բոլոր մարզերի մեծ ու փոքր համայնքներում ծաղկեպսակներ են դրվել ու ծաղիկներ են խոնարհվել՝ ի հիշատակ զոհված և հաղթանակ կերտած հերոսների։

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ իրականացված նախաձեռնության նպատակն էր ևս մեկ անգամ ընդգծել պատմական հիշողության պահպանման, հերոսների հանդեպ հարգանքի և երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարևորությունը։ Նման միջոցառումները ոչ միայն հարգանքի տուրք են մեր հերոսներին, այլև կարևոր պատգամ՝ ապագա սերունդներին, որպեսզի երբեք չմոռացվեն խաղաղության արժեքն ու հաղթանակի գինը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more