▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը Խաչատուր Սուքիասյանի հրավերով է ներկա գտնվել «Ռոսիա մոլ»-ի բացմանը

Նորակառույց «Ռոսիա-Մոլ» առեւտրի կենտրոնի բացման արարողությանն այսօր ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանն, ում անձամբ հրավիրել է Խաչատուր Սուքիասյանը. վերջինիս է պատկանում նորակառույց առևտրի կենտրոնը: 

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Մուկուչյանը Asekose.am-ի հետ զրույցում նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող  Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը «Ռոսիա-Մոլ»-ում ունի տաղավար, որտեղ ներկայացված են խմիչքի բազմատեսակ արտադրանքը: 

Հիշեցնենք՝  ավելի վաղ գրել էինք, որ նորակառույց առևտրի կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը. նա Բաղրամյան 26-ից «Ռոսիա Մոլ» գնացել էր մետրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more