▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրը

Ս.թ. մայիսի 22-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է բլոկչեյն համայնքի ամենասիրված տոներից մեկը՝ Բիթքոին-պիցցայի օրը՝ խորհրդանշելով իրական, ոչ վիրտուալ աշխարհում կրիպտորաժույթով կատարված առաջին գործարքը։ Բիթքոինի գինն այդ ժամանակից այնքան է աճել, որ այդ երկու կլոր ուտեստը դարձել են պատմության ամենաթանկ պիցցաները:

Ֆասթեքսի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ համադրվել են թվային նորարարությունն ու ընկերական ջերմ մթնոլորտը. անվճար պիցցա և ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, նոր ծանոթություններ, հաճելի և ինֆորմատիվ զրույցներ:

«Ֆասթեքսը, լինելով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, կշարունակի աջակցել բլոկչեյն համայնքին և նմանատիպ բոլոր նախաձեռնություններին», - նշել է Ֆասթեքսի Մարքեթինգի ղեկավար Նիկո Նիկոյանը:

Միջոցառմանը մասնակցել են կրիպտո էնտուզիաստներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և շատ հետաքրքրված անձինք։ Օրը լի էր ինչպես բովանդակալից քննարկումներով Web3-ի և NFT-ների մասին, այնպես էլ՝ պիցցայի շուրջ ծավալվող անկաշկանդ զրույցներով։

Այցելուներից Անի Մարտիրոսյանն անդրադարձել է միջոցառմանը. «Կարծում եմ, որ այս օրը միայն բիթքոինի կամ ինչ-որ պիցցայի մասին չէ, այլ ավելի շատ ռիսկի, ապագայի հանդեպ համոզմունքի մասին է և այն մասին, որ բլոկչեյն տեխնոլոգիան կարող է փոխել ապագա տնտեսությունը»:

Fastex-ը մշտապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը համայնք ձևավորելու և Web3 գաղափարները հասանելի դարձնելու տեսանկյունից: Օրվա խորհուրդը՝ պիցցան, այստեղ միայն սնունդ չէր, այլ խորհրդանշում էր համայնքի համախմբվածությունը, նորարարության հանդեպ սերն ու ապագայի հանդեպ վստահությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more